22/02/2013 12:33
Տնտեսություն. Աճը թվաբանություն է, իսկ զարգացումը` որակ
«Հայաստանում տնտեսական իմաստով զարգացում չկա, լինում է կամ աճ, կամ անկում, պարզապես թվաբանություն: Իսկ տնտեսության զարգացումը որակական երևույթ է»,- այսօր հեընտրական տնտեսության շուրջ քննարկման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նա նշեց, որ արտահանման պարագայում, եթե որոշակի քանակ է ավելանում, դա դեռ տնտեսության զարգացում չի նշանակում, այլ միայն` արտահանման ավելացում, իսկ տնտեսության մեջ օրինակ Տեղեկատվական տեխնոլագիաների տեսակարար կշիռը եթե ավելանա, դա արդեն կնշանակի զարգացման որակական հարթակ:
Ինչ վերաբերում է արտերկյա ներդրումներին, ապա Հ.Մեսրոբյանի դիտարկմամբ, օլիգացված տնտեսության մեջ լուրջ ներդրումներ չի լինում, հատկապես արտերկրյա ներդրողները, իմանալով, որ տնտեսությունը մոնոպոլիզացված է, ոչ մի երաշխիք չկա, որ իրենք կարող են զարգանալ և որտեղ արհեստական խոչընդոտները հավանական են: