25/02/2013 11:14
«Գոմեշի մսի» գործով ձերբակալված է 4 անձ
ՀՀ ՊՆ պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների թիվն այս պահի դրությամբ 4-ն է: Այդ մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նշենք, որ այս գործի շրջանակներում ձերբակալված Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն):
ՊՆ մյուս երեք պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ): Նրանց անունները առայժմ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր 2012թ. հունիսին՝ բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար: