25/02/2013 10:37
Օսկար-2013-ի հաղթողների անունները հայտնի են
Լոս Անջելեսում կայացավ Օսկար 85-րդ մրցանակաբաշխությունը: Ներկայացված անվանակարգերում այս անգամ առաջատարներն են Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլնը», Էնգ Լիի «Պիի կյանքը», թեև շատերը կանխատեսել էին Բեն Աֆլեքի «Արգո գործողությունը» ֆիլմի հաղթանակը: Հաղթանակներով այս տարվա Օսկար մրցանակաբաշության լիդերներն են «Լինքոլնը», «Պիի կյանքը», «Թշվառները», «Արգո գործողություն», «Ազատագրված Ջանգո» ֆիլմերը:
Սփիլբերգի պատմական դրաման՝ «Լինքոլնը», երրորդ մրցանակը բերեց գլխավոր դերակատար Դենիել Դեյ-Լյուիսին՝ տղամարդու լավագույն դերի համար: Նա առաջին դերասանն է, ով անընդմեջ ստանում է Օսկարի երեք մրցանակները լավագույն դերի համար:
Նախորդ տարիներին Լյուիսը մրցանակներ է ստացել «Իմ ձախ ոտքը» և «Նավթ» ֆիլմերի համար:
Այս մրցանաբաշխությունում «Լինքոլնը» մրցանակ ստացավ նաև գեղարվեստական ղեկավարի աշխատանքի համար:
Էնգ Լիի «Պիի կյանքը» ֆիլմն առաջադրվել էր 11 անվանակարգերում, որոնցից հաղթող ճանաչվեց 4-ում: Ֆիլմը մրցանակներ է ստացել ռեժիսուրայի, հատուկ էֆեկտների, օպերատորական աշխատանքի ու երաժշտության համար:
«Կանացի դեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը («Իմ ընկերը խենթ է»), «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»՝ «Սեր» (Ավստրիա), «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ»՝ «Սրտով խիզախ», «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Շուգարմենի որոնումները», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ»՝ «Հիմա կամ երբեք»: