26/02/2013 10:25
Ստեփան Սաֆարյանը հերքում է ՌԴ դեսպանի հետ հանդիպման լուրը
«Հրապարակ»-ը գրել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը գտնվում է ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերի ուշադրության կիզակետում:
«Ժառանգության» նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում ՌԴ դեսպան Կովալենկոն, որը մինչ այս հանդիպել էր Ռուբեն Հակոբյանի, օրերս էլ, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, Ստեփան Սաֆարյանի հետ: Ինչ են խոսել «կողմերը»՝ աղբյուրները չեն նշում, սակայն տեղեկացնում են, որ այդ զրույցով է նաև պայմանավորված Հայկ Բաբուխանյան-Ստեփան Սաֆարյան արդեն քանի օր սոցցանցում շարունակվող «դեբատը»»:
«Հանդիպե՞լ եք պարոն Կովալենկոյի հետ և ի՞նչ եք քննարկել» հարցին` Ստեփան Սաֆարյանն ասել է. «Ոչ, չենք հանդիպել, լուրը չի համապատասխանում իրականությանը»: Իսկ եթե հանդիպեիք, կասեի՞ք այդ մասին: «Իհարկե ոչ»,- բազմանշանակ ժպտաց նա: