27/02/2013 11:05
Նոր մանրամասներ Գառնի գյուղում տեղի ունեցած սպանությունից
Փետրվարի 24-ին, ժամը 02.20-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ-ին ծնված Արտուշ Գևորգյանը, ով գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Aysor.am-ի տեղեկություններով, պանությունը կատարվել է բջջային հեռախոսի պարտքի պատճառով: Արտուշ Գևորգյանը հեռախոս է վերցրել Արման Շ.-ից, գումարի մի մասը տվել է, մյուսը չէ: Կիրակի օրը Արման Շ.-ի հայրը հարսանիքից տուն է եկել, խմած է եղել, որդու հետ միասին գնացել են Արտուշ Գևորգյանի տուն, տանից հանել ու տարել Գառնիից դուրս գտնվող դաշտը, որտեղ Արտուշ Գևորգյանին ծեծել են, Արման Շ.-ն դանակով հարվածել է Ա. Գևորգյանին, դանակը դիպել է ոտքի մայր երակին, երիտասարդը արյունաքամ է եղել:
Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն, բջջային հեռախոսի պարտքը կազմել է 20 հազար դրամ: Արման Շ.-ն և Ա. Գևորգյանը երկու եղբոր թոռներ են:
Նշենք, որ փետրվարի 24-ին, ժամը 02.20-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ-ին ծնված Արտուշ Գևորգյանը, ով գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության ծառայողները փետրվարի 24, ժամը 13.00-ին Ջրվեժ գյուղից բերման են ենթարկել 1992 Արման Շ.-ին, ով խոստովանել է, որ փետրվարի 23-ին, ժամը 23.00-24.00 շրջակայքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս դանակով հարվարծել է Արտուշ Գևորգյանին: Արման Շ.-ն ձերբակալված է. Նախաքննությունը շարունակվում է: