27/02/2013 09:11
Լիցկայից չեն վախենում
Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բավական յուրօրինակ է պատրաստվում Րաֆֆի Հովհաննիսյանի այցին:
Մեղրիից թերթին տեղեկացնում են, որ քաղաքապետարանների, մարզպետարանի և պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է այսօր ընտանիքներով տանից դուրս չգալ, չմասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին:
Սակայն մեղրեցիներն ասում են, որ իրենք չեն վախենում մարզպետից: