28/02/2013 12:36
2012թ-ին ՀՆԱ-ն կազմել է 7.2 տոկոս
Այսօր կառավարության նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ԱՎԾ-ի ամփոփած 2012 թ-ի ցուցանիշները, ըստ որի ՀՆԱ-ն կազմել է 7.2 տոկոս:
Նա նշեց, որ ՀՀ նախագահը կառավարության առջև դրել էր 7 տոկոսանոց խնդիրը, որը կարողացրել են իրականացնել. «Այդ բարձր ցուցանիշը կարողացել ենք հաղթահարել. այս տարվա համար ենթադրվում է շատ լարված աշխատանք: Այս տարվա համար պլանավորել ենք 6.2 տնտեսական ցուցանիշ: Մենք լարված աշխատանք պետք է կատարենք, որպեսզի այդ ցուցանիշը դարձնենք իրականություն»: