01/03/2013 11:53
ՊԵԿ-ը հաշվետվությունների ուշացման համար տույժեր չի կիրառի
Այսօր Երևանում մեկնարկեց «Հարկային ոլորտի բարեփոխումներ և աջակցություն բիզնեսի զարգացմանը» թեմայով սեմինար-խորհրդակցություն:
Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Աշոտ Սեմերջյանը: Նա մանրամասնորեն ներկայացրեց 2013թ-ից ուժի մեջ մտած հարկային ոլորտի բարեփոխումների փաթեթը, նշեց, որ հունվար-փետրվար ամիսներին տեղի են ունեցել իրազեկմանը, ուսուցմանն ուղղված քայլեր. Հարկ վճարողներին, ՊԵԿ աշխատակիցներին ներկայացվել է օրենսդրական փոփոխությունները:
«Ներկայացվել է նոր հարկատեսակների մասին օրենքներ` Շրջանառության հարկի մասին և Եկամտային հարկի մասին օրենքները»,- ասաց ՊԵԿ ներկայացուցիչը և հավելեց, որ գործընթացը կարևոր է նաև կենսաթոշակային բարեփոխումների գործընթացի շրջանակներում:
Այս տարվանից հարկատուները էլեկտրոնային եղանակով ներկայացրել են իրենց հաշվետվությունները, որը, նրա խոսքով, որոշակի խնդիրներ է առաջացել. տեղի էր ունեցել կապի ընդհատումներ, որը հիմնականում վերականգնված է. ՊԵԿ-ը հաշվետվությունների ուշացման համար տույժեր չի կիրառի:
Քննարկմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր ձեռնարկությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: