01/03/2013 14:45
Բեքհեմ. «Ռոնալդուի վերադարձը հատուկ իրադարձություն կլինի բոլորի համար»
Դևիդ Բեքհեմը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ողջ ուժերը պետք է ծառայեցնի Քրիշտիանու Ռոնալդուին չեզոքացնելու գործին: Ըստ նրա` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ալեքս Ֆերգյուսոնի սաները պետք է կարողանան հսկել պորտուգալացի հարձակվողին:
«Դա ցնցող խաղ կլինի և հատուկ օր Քրիշտիանու Ռոնալդուի համար, ով երկարատև ընդմիջումից հետո վերադառնում է Մանչեսթեր,- Բեքհեմի խոսքերը մեջբերել է «Guardian»-ը:- «Յունայթեդը» հատուկ տեղ է գրավում Քրիշտիանուի սրտում: Երկրպագուները սիրում են նրան, և Ռոնալդուի վերադարձը հատուկ իրադարձություն կլինի բոլորի համար: Դուք միշտ հաճույք եք ստանում, երբ վերադառնում եք ձեր նախկին մարզադաշտ և խաղում եք այն երկրպագուների աչքերի առջև, ովքեր սիրում են ձեզ: Վստահ եմ, որ դա կոգևորի նրան: Նման բաները միշտ են ոգևորում մեծագույն խաղացողներին:
«Յունայթեդը» շատ լավ էր դիտվում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մեզ հրաշալի պատասխան խաղ է սպասվում: Դա մեծագույն հանդիպում կլինի, և ինձ համար դժվար է կանխատեսել, թե վերջնարդյունքում ով կհաղթի»: