01/03/2013 09:09
Օբամայի աշխատակազմը կոչ է արել հանել միասեռ ամուսնությունների արգելքը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը ԱՄՆ բարձրագույն դատարանին կոչ է արել Կալիֆորնիայում հանել միասեռ ամուսնությունների արգելքը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատարանն այս մասին որոշում պետք է ընդունի մարտ ամսվա վերջին: Նրանք այս կոչն արել եմ միասեռականների կողմից խնդրանքներից հետո, քանի որ, նրանց խոսքով, դա կարող է նպաստել այլ նահանգներում այս մասին որոշումների կայացման վրա, որտեղ չեն արգելվում նման միությունները:
Բ. Օբաման, փաստորեն, սրանով շրջանցում է իր խոստումը, որ որևէ կերպ չի ազդելու նահանգներում միասեռ ամուսնությունների վերաբերյալ որոշումների կայացման վրա: