01/03/2013 15:00
Սալբի Ղազարյանին կանչել են ԱԱԾ` հարցաքննության
Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը 2012թ.-ի հունիսի 12-ին հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
«Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում`
Սալբի Ղազարյան.Փողերի լվացման հանցակազմն ընդհանրապես բացակայում է