01/03/2013 16:11
Սալբի Ղազարյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է և նա, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո» գործակալությունից:
Սալբի Ղազարյանն այսօր՝ ժամը 14-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱԱԾ քննչական վարչության վարույթում է քննվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը