02/03/2013 09:22
ՀԱԿ-ը վախենում է հանրահավաք անել
Երեկ Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար երկու հանրահավաք. մեկի կազմակերպիչը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, մյուսինը՝ ՀԱԿ-ը: Ի՞նչն էր հանրահավաքներից խուսափելու պատճառը:
«168 Ժամը» գրել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն ասում են, որ իրենք հրաժարվեցին հանրահավաքից, որպեսզի չխանգարեն ՀԱԿ-ին, քանի որ տարբերությունն ընդամենը 1 ժամվա էր: Ավելի օրիգինալ է ՀԱԿ-ի բացատրությունը: ՀԱԿ-ում ասում են, որ եթե իրենք ժամը 18:00-ին հանրահավաք անեին և երթով գնային Մյասնիկյանի հրապարակ, հնարավոր է՝ այնտեղ լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, և եթե իրենք այնտեղ տեսնեին Րաֆֆիին, ապա ստիպված էին լինելու շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ: Դա կնշանակեր, որ ՀԱԿ-ը ճանաչում է Րաֆֆիին՝ որպես ընդդիմության նոր առաջնորդ: Բայց իրենք կանխազգալով դեպքերի նման զարգացումը, կարողացան խուսափել այդ «թակարդից»:
Ինչպես տեսնում ենք, ՀԱԿ-ը մնում է իր բարձրության վրա, և շնորհիվ այնտեղ հավաքված բարձր ինտելեկտուալների, կարողանում է ժամանակին կանխել իր դեմ նյութվող դավերը: Չնայած կա տեսակետ, որ ՀԱԿ-ը հրաժարվեց հանրահավաքից, քանի որ իրենք տեղեկություն ունեին, որ հանրահավաքը սակավամարդության պատճառով տապալվելու է, և դրանով փաստվելու է, որ ՀԱԿ այլևս չկա: Ի դեպ, ՀԱԿ-երթի մասնակիցների քանակը չէր անցնում 1000-ից: