02/03/2013 12:30
Ա. Շաբոյան. Մոլորեցնող զեղչերի դեպքում դիմեք ՏՄՊՊՀ
Բրենդային խանութների կողմից մոլորեցնող զեղչային գովազդների վերաբերյալ հրապարակային քննարկումներն ազդում են տվյալ ընկերության իմիջի վրա, բացի այն, որ ՏՄՊՊՀ-ն տուգանքներ է կիրառում, նաև ընկերության հեղինակությունն է տուժում:
Այսօր Ծաղկաձորում մրցակցության նվիրված սեմինարի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը և հավելեց, որ ՏՄՊՊՀ-ի արձագանքը կանխարգելիչ է մնացած տնտեավարողների համար:
ՏՄՊՊՀ-ն վերջին շրջանում անդրադարձել է մոլորեցնող զեղչերի խնդրին` քաղաքացիների ահազնագերի հիման վրա.
«Սպառողները դժգոհում են, որ sms-ներ են ստանում զեղչերի մասին, կամ գրավիչ գովազդների են հանդիպում, որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանը»:
Արտակ Շաբոյանը կոչ արեց քաղաքացիներին մոլորեցնող գովազդներին ականատես լինելուց ահազանգել ՏՄՊՊՀ, թեև հանձնաժողովը մոնիտորինգ է կատարել դաշտում, սակայն ՏՄՊՊՀ-ի ռեսուրսները քիչ են և հանձնաժողովում ակնկալում են քաղաքացիների օգնությունը:
ՏՄՊՊՀ-ն նման դեպքերում վարույթ է հարուցում տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով: