02/03/2013 09:30
Գազի գինն ու վարչապետի պաշտոնը
«Հրապարակը» գրել է, որ Հայաստանի վարչապետի թեկնածուների մեջ շրջանառվում է նաև Կարեն Կարապետյանի անունը, ով այս օրերին Հայաստանում է և քաղաքական հանդիպումներ է ունենում:
Երեկ «Գազպրոմբանկին» մոտ կանգնած մոսկովյան աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը կապված է գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների հետ: Բանակցությունների լիազորված շրջանակները պայման են դրել, որ Կարապետյանը Հայաստան վերադառնա և նշանակվի վարչապետի պաշտոնում, միայն եթե նպաստի ռուսական գազի գնի իջեցմանը: