02/03/2013 16:50
Փակ շուկայի վերաբերյալ Մշակույթի նախարարությունում շուտով քննարկում կլինի
Մարտի 1-ին ՀՀ ճարտարապետների միությունում` մտավորականության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Երևանի Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շինության շուրջ ստեղծված իրավիճակի և Կառավարական 2-րդ շենքի օտարման հետ կապված խնդիրների վերաբերյալ հանրային քննարկում:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նախարարության կողմից հանրային քննարկմանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:
Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շինության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արև Սամուելյանը տեղեկացրել է, որ ՀՀ մշակույթի նախարարության պահանջով «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն մշակել է շուկայի հետնամասի պատերի վերականգնման ու ուժեղացման և նորակառույցի ծավալի երկաթբետոնե տարրերի ապամոնտաժման աշխատանքների նախագիծը՝ հետագայում կորցված կամարների վերականգնման աշխատանքների համար:
Նախագիծը ուսումնասիրվել է ՀՀ մշակույթի նախարարության մասնագետների կողմից և առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի կունենա ընդլայնված քննարկում:
Նախորդող հրապարակում` Փակ շուկա. Քաղաքապետարանը պատասխան է ուղարկել, որ կարդալը նույնիսկ ամոթ է