04/03/2013 18:08
Րաֆֆի Հովհաննիսյանը 7 օրվա ընթացքում հետ կստանա 8 մլն դրամ ընտրագրավը
Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ԿԸՀ է ներկայացրել դիմում, ըստ որի, պահանջել է իր 8 մլն ընտրագրավը: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Համաձայն Ընտրական օրենսգրքի` սահմանված է 7-օրյա ժամկետ, որպեսզի նախագահական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած թեկնածուին ընտրագրավը վերադարձվի:
Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը, ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների, զբաղեցրել է երկրորդ տեղը, սակայն թեկնածուն չի ընդունում իր պարտությունը և ի նշան բողոքի, հանրահավաքներ է կազմակերպում: