04/03/2013 11:40
Սահմանադրական դատարանը Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը կքննի 10 օրվա ընթացքում
Սահմանադրական դատարանը նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կքննի տասն օրվա ընթացքում: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՍԴ-ից:
Նշենք, որ նախօրեին նախագահի թեկնածուի շտաբից հայտնել են, որ Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչները թեկնածուի դիմումը կհանձնեն այսօր՝ ժամը 17:30-ին:
Նախագահական ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների, երկրորդ տեղը զբաղեցրած, սակայն իր պարտությունը չընդունած Ր. Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջում է «վավերացնել և ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»:
Նախորդող հրապարակում
Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի ՍԴ. Որոշվեց