05/03/2013 09:00
Այսօր տեղի կունենա ԱԳՆ-ի շենքի աճուրդը
ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` ԱԳՆ-ն, աճուրդի կդրվի այսօր, 12:30-ին, «Աճուրդի կենտրոնում»` Երևան, Դ. Անհաղթ 23:
Շենքի հետ միասին կվաճառվի ոչ միայն 14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները, նաև դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասը:
Աճուրդի մեկնարկային գինը 51 270 840 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է:
Աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը:
Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով, որին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
Նշենք, որ նախապես որոշվել էր, որ շենքի գնորդը «Տանգո» ընկերությունն է, որը պատկանում է հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, սակայն հետո կառավարությունը միտքը փոխեց և որոշեց աճուրդ հայտարարել և շենքը վաճառել 51 270 840 ԱՄՆ դոլարից ավելին առաջարկողին: