05/03/2013 10:00
ԲՀԿ-ի ընտրացուցակն անկուսակցական է գլխավորելո՞ւ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԲՀԿ-ն այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրել, և ըստ շրջանառվող տեղեկությունների` նիստի ընթացքում քննարկվելու է նաև Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակի հարցը: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում փորձ են անում այնպիսի մարդու դեմքով մասնակցել ընտրություններին, որը և´ ընկալելի լինի երևանցիների կողմից, և´ֆինանսապես ապահովված լինի:
Չի բացառվում, որ ԲՀԿ-ի ընտրացուցակի առաջին համարը լինի ոչ կուսակցական, որի մասնակցությունը լինելու է զուտ ձևական` որպես առաջատար, որն ընտրություններից հետո ինքնաբացարկ կներկայացնի: