05/03/2013 12:04
Նախագահը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի փետրվարի 22-ի եզրակացությունները` որոշում եմ.
1) Զարուհի Նախշքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.
2) Դավիթ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից: