05/03/2013 19:34
Կայացել է ֆինանսական վարկավորման մեխանիզմների պարզեցման մասին քննարկում
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ֆինանսական վարկավորման մեխանիզմների պարզեցմանը, տոկոսադրույքների նվազեցմանը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության մակարդակի բարձրացմանը վերաբերող խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի և շահագրգիռ այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան առաջարկությունները, որոնց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ և դրանք լրամշակված տարբերակով ներկայացնել հետագա քննարկման: