05/03/2013 19:00
Վարդան Սեդրակյանին կկալանավորեն. Աղբյուր
ՀՀ ԱԱԾ լրատվական բաժնի պետ Արծվին Բաղրամյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ որևէ բան չի կարող հաղորդել նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ԱԱԾ տեղափոխելու լուրերի իսկության վերաբերյալ:
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրները հայտնել էին, որ Վ. Սեդրակյանը այժմ գտնվում է ԱԱԾ-ում և նրան այսօր կտեղափոխեն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանքի սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի շրջանակներում ԱԱԾ-ն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել:
Նշենք, որ այս պահին Վ. Սեդրակյանի հեռախոսահամարները անջատված են: