05/03/2013 21:32
Վարդան Սեդրակյանը վերցվեց երկամսյա կալանքի տակ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը վերցվել է երկամսյա կալանքի տակ: Ինչպես դատարանից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի գործի շրջանակներում ԱԱԾ-ն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել:
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրները հայտնել էին, որ Վ. Սեդրակյանը այժմ գտնվում է ԱԱԾ-ում և նրան այսօր կտեղափոխեն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանքի սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար: