05/03/2013 22:04
Վարդան Սեդրակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»: Ըստ աղբյուրի` Վ.Սեդրակյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել ցուցմունքներ տալուց:
Նշենք, որ Ա. Սիրունյանի հեռախոսահամարը այս պահին անհասանելի է:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը վերցվել է երկամսյա կալանքի տակ: Ինչպես դատարանից հաղորդել է Aysor.am-ի թղթակիցը, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի գործի շրջանակներում ԱԱԾ-ն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել:
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրները հայտնել էին, որ Վ. Սեդրակյանը այժմ գտնվում է ԱԱԾ-ում և նրան այսօր կտեղափոխեն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանքի սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար:
Նախորդող հրապարակում` Վարդան Սեդրակյանը վերցվեց երկամսյա կալանքի տակ