06/03/2013 09:56
Վարդան Սեդրակյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վաղը կբողոքարկի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը և կայացրել Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանքի տակ վերցնելու որոշում:
Ա.Սիրունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր ինքը պետք է հանդիպի Վ.Սեդրակյանին և քննարկի գործի մանրամասները, քանի որ, իր խոսքով, երեկ չեն հասցրել խոսել, իսկ Վ.Սեդրակյանը ԱԱԾ-ում որևէ ցուցմունք չի տվել և հրաժարվել է ընդունել իր մեղքը:
Նախորդող հրապարակում`