06/03/2013 17:21
Փաստաբան. Վ. Սեդրակյանը դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանդիպել է Վ. Սեդրակյանին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Սիրունյանը:
«Հենց որ նախաքննական մարմնից ստանանք միջնորդության հիմքերը, կբողոքարկենք դատարանի որոշումը: Վ. Սեդրակյանի ինքնազգացողությունը նորմալ է, դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված: Հին հայկական խոսք կա` ցավից, փորձանքից ոչ ոք ապահովագրված չի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը` Վ. Սեդրակյանին վերցնելով երկամսյա կալանքի տակ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մեղադրվում է Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձ պատվիրելու մեջ:
Նախորդող հրապարակում `Վարդան Սեդրակյանը վերցվեց երկամսյա կալանքի տակ