07/03/2013 09:03
Կառավարության այսօրվա նիստում Շիրակի մարզպետ կնշանակվի
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը Շիրակի մարզպետի պաշտոնում կարելի է արդեն կատարված փաստ համարել: Այսօր կայանալիք նիստում կառավարությունը նման որոշում կկայացնի:
Որոշման նախագիծը երեկ երեկոյան տեղադրվել է կառավարության նիստի օրակարգային հարցերում: Ընդամենը 5 օր առաջ Ցոլակյանը մամուլում գրեթե հերքել էր իր` մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունները: «Այդպիսի բան չկա, ինչպես ուրիշների մասին է խոսակցությունը, այնպես էլ իմ»,- ասել էր նա:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը 61 տարեկան է, ունի գեներալ լեյտենանտի կոչում: Ծնունդով` Շիրակի մարզի Ներքին Ջրափ գյուղից: