07/03/2013 15:20
«Հայաստանը գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ լուրջ քայլեր է անում»
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագիրը:
Ծրագրով նախատեսված է տարբեր ուղղություններով իրականացնել շուրջ 5 տասնյակ միջոցառումներ, որոնք ուղղվելու են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը:
Նախարարը նշեց, որ 2012թ.-ին Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել` արևմտաեվրոպական երկրների շարքում գրավելով 32-րդ տեղը, որն ըստ նրա, լուրջ տեղաշարժ է, իսկ հետագա առաջխաղացման համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ:
«Ոչ այնքան էական կլինի տեղաշարժը, որքան, որ մենք պետք է ամրապնդվենք այդ տիրույթում և ապացուցենք, որ պատահական չէր առջախաղացումը: Մենք գտնվում ենք Բելգիայի և Նիդերլանդների միջակայքում»,- ասաց Տ. Դավթյանը:
Ծրագրով սահմանվեց նաև նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը, որը պայմանավորված է 2012 թ. դեկտեմբերի 19-ին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքով։
Նշենք, որ «Շահութահարկի մասին» օրենքով արտոնություն է նախատեսվում ՀՀ կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրերն իրականացնող ռեզիդենտների համար։