07/03/2013 09:27
Ինչո՞ւ հենց Վարդան Սեդրակյանը
«Ժողովուրդն» անդրադարձել է ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի անվան հետ միջադեպին ու գրել. «Իրավապահ համակարգի մոտ կանգնած մեր աղբյուրները երեկ կարծիք էին հայտնում, որ եթե անգամ չապացուցվի Սեդրակյանի մասնակցությունը Հայրիկյանի մահափորձին, այնուամենայնիվ նա ԱԱԾ-ից հեշտությամբ չի պրծնի, միգուցե առաջիկայում էպոսագետին մեղադրանք ներկայացվի նաև փողերի լվացման համար, համենայնդեպս, լուրեր կան, որ ԱԱԾ-ն նաև նրա դրամական կարողությունների վերաբերյալ է փորձում ուսումնասիրություններ անել։
Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ ինքը բողոքարկելու է էպոսագետին կալանավորելու վերաբերյալ որոշումը։ Ի դեպ, Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակից, բլոգեր Իզաբելլա Աբգարյանի ամուսինն է»: