08/03/2013 09:06
Հրանտ Բագրատյանը պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնել է Ուկրաինա: 10 օրից վերադառնալով` նա պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել:
«Հրապարակի» հետ զրույցում Բագրատյանը չի ժխտել, որ պատրաստ է նաև դաշինքով մասնակցել, սակայն առ այս պահը այդ թեմայով բանակցություններ այլ ուժերի հետ չեն ընթացել, և որևէ առաջարկ չի քննարկվել: Ամբողջ խնդիրն այն է, որ «Ժառանգությունը» դեռ չի կողմնորոշվել իր մասնակցության կապակցությամբ և դեռևս հետընտրական գործընթացների մեջ է:
Եթե մինչև մարտի 21-ը՝ ցուցակները ներկայացնելու վերջին օրը, միավորում տեղի չունենա, Բագրատյանը պատրաստվում է Երևանի ընտրություններին գնալ բացառապես իր՝ «Ազատություն» կուսակցության ցուցակով, որը, բնականաբար, կգլխավորի ինքը»: