08/03/2013 12:57
ՍԴ-ում ԿԸՀ-ից լիազորված են Տ. Մուկուչյանը, Ա. Սմբատյանը և Ն. Հովհաննիսյանը
Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությանը ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:
Նախագահի երկու թեկնածուները վիճարկում են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները:
Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Կիմ Բալայանն ու Ֆելիքս Թոխյանը:
Նախորդող հրապարակում` ՍԴ-ն Ր. Հովհաննիսյանի և Ա. Ղուկասյանի դիմումը կքննի նույն նիստի ընթացքում