08/03/2013 09:23
ԲՀԿ-ն կոալիցա կազմելու դիմաց 5 մարզպետի ու 4 նախարարի պաշտոն է պահանջո՞ւմ
Ըստ «Ժամանակի» տեղեկությունների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է նաև 5 մարզպետի պաշտոններ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը: ԲՀԿ-ն ուզում է նաև 4 նախարարություններ, այդ թվում՝ Մշակույթի նախարարությունը, որտեղ նախարար դառնալ է ցանկանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հայտնի է նաև, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն ցանկանում է վարչապետի նշանակման գործում ազդեցություն ունենալ: Այդ կուսակցությունը սևեռված ցանկանում է, որ պաշտոնից ազատվի Տիգրան Սարգսյանը, և փոխարենը նշանակվի Հ. Աբրահամյանը կամ ԲՀԿ-ի համար ընդունելի որևէ գործիչ: Նույն սևեռվածությամբ ԲՀԿ-ն պայման է դնում, որ ոստիկանապետի պաշտոնից ազատվի նաև Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ պետի պաշտոնում նույնպես իրենց համար ընդունելի մարդ նշանակվի: