09/03/2013 09:17
«Ժառանգությունը» դեմ է որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը
Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: «168 ժամը» գրում է, որ ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը և Հովսեփ Խուրշուդյանը:
Քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, և կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: Ընդամենը որոշվել է քննարկումը շարունակել այսօր:
Հետաքրքիր է, որ այս քննարկումներից դուրս է թողնվել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), չնայած ՀԱԿ ներկայացուցիչները ևս կողմ էին արտահայտվել միասնական ցուցակին: ՀԱԿ-ի մասնակցությանն ամենաշատը դեմ է «Ժառանգությունը», որի ներկայացուցիչներն, ըստ էության, դեմ են որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը: