09/03/2013 09:03
Կադրային շարժերը կսկսվեն սեպտեմբերից
Չնայած կառավարությունն արդեն իսկ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ձեռնամուխ է եղել կառուցվածքային փոփոխություններին, այնուհանդերձ, «Հրապարակի» աղբյուրները տեղեկացնում են, որ ապրիլի 9-ի ինաուգուրացիայից հետո հիմնական, եթե ոչ միակ կադրային նշանակումը լինելու է վարչապետի նշանակումը, թերևս վերանշանակումը:
«Սերժ Սարգսյանը նեղ միջավայրում արձանագրել է, որ փոփոխությունները լինելու են արմատական, սակայն սպասում են քաղաքապետի ընտրությունների ավարտին, երբ քաղաքական դաշտը վերջնական կհստակվի, իսկ բուն «բարեփոխումներն» ու կադրային շարժերը կսկսվեն աշնանը՝ սեպտեմբերից»,-գրել է թերթը: