09/03/2013 09:11
«Ժառանգականները» քննարկում են ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը
Չնայած հետընտրական հանրահավաքներին ու մարզեր այցելություններին, «Ժառանգության» բանագնացներն այս օրերին այցելում են տարբեր կուսակցությունների գրասենյակներ, անհատ անձանց և քննարկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Ընդ որում, քննարկումներ գնում են ինչպես համախոհների, այնպես էլ տրամագծորեն տարբեր հայացքներ կրող ուժերի ու անհատների հետ: «Ժառանգությունը» գիտակցում է, որ ժամանակը կարճ է՝ ընդամենը 10 օրվա ընթացքում պետք է կազմել բոլորի համար ընդունելի ցուցակ, որ ինչքան հնարավոր է՝ մեծ դաշինք ձևավորվի»: