12/03/2013 09:29
Աշոտյանը, հնարավոր է, դեսպան նշանակվի որևէ եվրոպական երկրում
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` ՀՀ կրթության և գիտության ոլորտի կառավարումը, չի բացառվում, այս անգամ վստահեն մեկ այլ ՀՀԿ-ականի:
«Բանն այն է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Սերժ Սարգսյանը հնարավոր է դեսպան ուղարկի որևէ եվրոպական երկիր: Շրջանառվող խոսակցութույնների համաձայն` այս օրերին Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հարցը:
Նկատենք, որ Արմեն Աշոտյանը վերջին 5 տարվա ընթացքում երեք անգամ դիմել է Սերժ Սարգսյանին` խնդրելով իրեն դեսպան նշանակել որևէ երկրում, այդ թվում նույնիսկ ԱՊՀ տարածքում: Սերժ Սարգսյանն ամեն անգամ մերժել է Արմեն Աշոտյանին»,-գրել է թերթը: