12/03/2013 12:13
Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականները կգան Հայաստան
«Երկիր» միության հրավերով մարտի 12-16-ին Հայաստան կայցելի Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմված պատվիրակությունը, որն ընդգրկում է Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականների և մշակութային գործիչների, որոնք նաև ներկայացնում են տարբեր ոչ-կառավարական կազմակերպություններ և կառույցներ։ Այս մասին հայտնում են «Երկիր» միությունից:
Դիարբեքիրի քուրդ մտավորականների և մշակութային գործիչների այցը կրում է ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ հետապնդում է գործնական նպատակ, որն է` Թուրքիայում հայկական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը ուղղված համատեղ մշակութային-հետազոտական ծրագրերի իրականացման հեռանկարների քննարկումը։
Այցի կազմակերպմանը օժանդակում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը։