13/03/2013 09:17
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կմիավորվե՞ն
Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո, մինչև նոր կառավարության կազմի հրապարակումը, չեն բացառվում կառավարության կառուցվածքային վերափոխումներ:
«Ժամանակ»-ը գրում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ կարող են միավորվել ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը: Երկու գերատեսչությունների միավորումից հետո ոստիկանությունը կրկին կվերանվանվի Ներքին Գործերի նախարարություն: