14/03/2013 18:39
ՍԴ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները
Րոպեներ առաջ Սահմանադրական դատարանը ներկայացրեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ 62 Ա որոշումը վիճարկող գործի վերաբերյալ որոշումը:
Այսպիսով, ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, ՍԴ-ն ուժի մեջ է թողնում ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը և մերժում թեկնածուների դիմումները:
Նշենք, որ որոշման ընթերցման պահին դատարան չէր ներկայացել դիմող կողմերից մեկը` Ա. Ղուկասյանը:
«Այսօր ՍԴ-ն հովանավորեց գողերին, իրավական հիմք տվեց գողությանը, իսկ ՀՀ գլխավոր գողը Սերժ Սարգսյանն է, մնացյալը հովանավորներ են»,- ՍԴ որոշումը լսելուց հետո ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջկյանը: