14/03/2013 09:10
Ապագա կառավարության փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են
«Հրապարակը» գրել է, որ իշխանության վերին օղակում շարունակվում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքները: Հիմնական փոփոխություններն առնչվելու են մաքսային և հարկային մարմիններին, դրանք առանձնացվելու են միմյանցից: Նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որը նույնպես տարանջատվելու է, ինչպես նաև ԱԱԾ-ին ու ոստիկանությանը` այս երկուսը միանալու են:
Քննարկումները դեռ չեն ավարտվել, այդ իսկ պատճառով չեն բարձրաձայնվում նոր ղեկավարների անունները. Սերժ Սարգսյանն այդ մասին որևէ մեկի հետ չի խոսում, որևէ մեկը տեղյակ չէ, թե նա ինչ է որոշել: