14/03/2013 10:07
Հայաստան կժամանեն Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները
«Ժողովուրդի» տեղեկություններով` «Մոտ 9 օր հետո Հայաստան է ժամանելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։ Իշխանական կուլիսներում անհանգստություն կա, թե Հովհաննիսյանի հայրը նրան նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով է Հայաստան գալու»։
Այս թեմայի շուրջ թերթը զրուցել է Ր. Հովհաննիսյանի հետ, ով ասել է. «Իմ ընտանիքը մշտապես մեզ զորակցել է, մշտապես մեր ընտանիքի կողքին է եղել, և ես շնորհակալ եմ նրանց դրա համար։ Հնարավոր է՝ համագումարի համար հայրս և մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար։ Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ինձ ու մեր ընտանիքին։ Մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր կողքին են եղել, դա հերթական սուտն է։ Խնդրում եմ, հղում կատարեք, թե որտեղից եք այդ տեղեկությունները ստացել։ Դրանք չճշտված լուրեր են»։