15/03/2013 18:00
Արամայիս Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Գրող, հրապարակախոս Արամայիս Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 18:30-20:30-ը` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ/:
Վերջին հրաժեշտ տեղի կունենա մարտի 17-ին ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, Արամայիս Սահակյանը վախճանվեց նախօրեին` 77 տարեկան հասակում` երկարատև հիվանդությունից հետո: