15/03/2013 12:23
Գագիկ Ծառուկյանը «Արմավիան» գնելու մտադրություն չունի
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Արմավիան» գնելու մտադրություն երբեք չի ունեցել և այժմ էլ չունի: Այդ տեղեկությունները անհիմն են»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման ժամանակ քննարկվել է «Արմավիան» գնելու հարցը, սակայն Գ. Ծառուկյանը Մ. Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը:
Սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո:
Նշենք, որ բանակցություններ են ընթանում նաև արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» և իտալական մի ընկերության միջև, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին: