15/03/2013 09:10
Ծառուկյանը մտադիր է գնել «Արմավիան»
«Հրապարակը» գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
«Խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել և Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո: Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաև արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» և իտալական մի ընկերության միջև, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին»,- գրել է թերթը: