15/03/2013 09:14
ՀՅԴ ցուցակը կգլխավորեն հայտնի քաղաքական դեմքեր
«Հրապարակը» հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե երկու օր է` ՀՅԴ ԳՄ-ում քննարկումներ են գնում ավագանու իրենց ցուցակի շուրջ: Ամենայն հավանականությամբ, ցուցակի առաջին տասնյակում կընդգրկվեն հայտնի քաղաքական դեմքեր` Արմեն Ռուստամյան, Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան, Արսեն Համբարձումյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան:
Ցուցակում տեղ կունենան նաև ՀՅԴ տարածքային կառույցների ղեկավարները` մանավանդ նրանք, ովքեր լավ են աշխատել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ վերջում էլ ավագանիում կընդգրկվեն նրանք, ովքեր նախընտրական փուլում ակտիվ կլինեն և մեծ թվով ձայներ կբերեն կուսակցությանը: