15/03/2013 09:29
ՀԺԿ-ն ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Երեկ ՀԺԿ-ն քաղխորհրդի նիստ է արել, որի ընթացքում քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը:
Կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը «Ժամանակի» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ քաղխորհրդի նիստում որոշվել է, որ ՀԺԿ-ն կմասնակցի ընտրություններին, եթե քաղաքական ուժերի համախմբում լինի: Ընդ որում՝ միայն լայն համախմբան դեպքում, որպեսին Հարությունյանը համարում ՝ է ՀԱԿ-ՀԺԿ-Դաշնակցություն-«Ժառանգություն» համախմբումը:
«Ժամանակի» տեղեկություններով երեկ՝ Հանրապետություն կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել,և որոշել է որ ավագանու ընտրության հարցը «Հանրապետությունը» չի դնի քննարկման, քանի որ Ազատության հրապարակում վիճարկում են նախագահի ընտրությունները: