19/03/2013 09:24
ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը
Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու ընտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: «Չորրորդ ինքնիշխանության» տեղեկացմամբ, ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Թերթը հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, որը նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Երևանն իր պատմության մեջ ունեցել է 54 քաղաքապետ, վերջինը Տարոն Մարգարյանն է, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի 11-րդ քաղաքապետն է: