19/03/2013 15:22
«Խաչիկյանի գործով» 296 մլն դրամ գրավի միջնորդությունը մերժվեց
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ մերժել է ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը` կալանավորումը 296 մլն դրամ գրավով փոխելու մասին: Հովհ. Գրիգորյանը սոցիալական ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի վճարային ծառայության նախկին պետն է:
Հիշեցնենք, որ գրավի գումարից 10 մլն դրամը պետք է վճարվեր գումարի տեսքով, իսկ մնացածը` անշարժ գույքի տեսքով:
Նախորդող հրապարակում` 296 մլն դրամի արժեքով գրավ` «Վազգեն Խաչիկյանի գործով»