19/03/2013 09:22
Բագրատյանը հնարավոր է մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
«Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը ասել է, որ հնարավոր է մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Բագրատյանը նշել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում մոտ 5 կուսակցությունների հետ`մասնավորապես «Ազատ դեմոկրատների» հետ:
Բագրատյանը խոսել է նաև Ր. Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի մասին: Նա կարծում է, որ դա քաղաքական պայքարի ձև չէ: